Մանանդյան փողոցում վրաերթի է ենթարկել 70-ամյա մարդու և փախել դեպքի վայրից

09:41 • 18.04.12

Ապրիլի 17-ին՝ ժամը 17.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Մանանդյան փողոցի թիվ 17/1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 70-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:


Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենայի վարորդի անձը պարզելու և նրա հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: