Երևանում «Շևրոլետը» վրաերթի է ենթարկել 45-ամյա մի կնոջ

09:42 • 18.04.12

Ապրիլի 16-ին` ժամը 23.00-ին, «Շևրոլետ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը «Վանատուր» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել 45-ամյա մի կնոջ:


Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ կինը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:


Կատարվում է քննություն: