Դեսպան Ղազինյանը հանդիպել է ՄԹ Լորդերի պալատի խոսնակի հետ

15:24 • 18.04.12

Ապրիլի 17-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը հանդիպել է Լորդերի պալատի խոսնակ բարոնուհի Ֆրանսիս Դ’Սուզանին (Frances D’Souza), այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Համաձայն տեղեկատվության, Լորդերի Պալատի խոսնակի հետ դեսպան Ղազինյանի առաջին պաշտոնական հանդիպման ընթացքում, ՀՀ դեսպանը ներկայացրել է հայ-բրիտանական հարաբերությունների պատմությունը և ներկա փուլը, ինչպես նաև ընդհանուր տեղեկություններ տվեց տկն. խոսնակին Հայաստանի, ԼՂ հակամարտության և տարածաշրջանային զարգացումների մասին:


Անդրադառնալով հայ-բրիտանական 20-ամյա հարաբերություններին՝ դեսպան Ղազինյանը նշել է, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա և հույս հայտնել, որ առաջիկայում կխթանվեն թե՛ քաղաքական երկխոսությունը, և թե՛ երկկողմ տնտեսական հարաբերությունները:

Խոսնակ Դ’Սուզան խոստացավ Լորդերի Պալատի և իր անձնական աջակցությունը հնարավորինս նպաստելու հայ-բրիտանական հարաբերությունների հետագա զարգացմանը: