Սիրիա զենք տեղափոխող նավը կանգնեցվել է թուրքական նավահանգստում

14:34 • 18.04.12

Սիրիա զենք տեղափոխող գերմանական նավը կանգնեցվել է Թուրքիայի Իսքենդերուն նավահանգստի մոտակայքում:

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, դա Atlantic Cruiser գերմանական նավն է, որն, ըստ տեղեկությունների, զենք էր տեղափոխում Սիրիա:

 

Թուրքական կողմը պատրաստվում է ուսումնասիրել նավի բեռը: