Ավակովը պատմել է Իտալիայի խիստ ռեժիմի գաղութում անցկացրած օրերի մասին

01:49 • 18.04.12

Ուկրաինայի Խարկովի շջանի նախկին ղեկավար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Իտալիայում ձերբակալվելուց հետո նա տեղափոխվել է կալանավայր, որը իրականում խիստ ռեժիմի գաղութ էր:

«Մինչև դատարանի նիստը՝ ինձ պահել են մի կալանավայրում, որը, ինչպես հետագայում պարզվեց, խիստ ռեժիմի գաղութ էր, մեկը այն երկու կամ երեքից, որոնք կան իտալական հողի վրա: Սակայն ես դա չէի նկատել: Իտալական բանտում մարդու հանդեպ գլխավոր ճնշումը նրան ազատությունից զրկումն է: Քեզ սահմանափակում են, փակում են խցում, իսկ այնտեղ նստի, կարդա, հեռուստացույց դիտի, զբոսանքներ, լավ սնունդ, մի խոսքով հիանալի վայր է: Միայն թե, ուրիշ տեղ չես կարող գնալ», - պատմել է Ավակովը:

Նա պատմել է, որ իտալական գաղութում գտնվելու գլխավոր դժվարությունը իր համար հասկանալի լեզուներով խոսող մարդկանց բացակայությունն է եղել:

«Մի անգամ մարդու բերեցին, ով, ըստ բանտապահների և կալանավորների, խոսում է ուկրաներեն, նա մոտեցավ ինձ և ասեց. «Լուկաշենկո, ուռա», և դա այն ամենն էր ինչ նա գիտեր: Բայց միջադեպն իր կոլեգաների վրա մեծ ազդեցություն ունեցավ, և նա դրա համար շատ ուրախ էր», - պատմել է Ավակովը:

Հռոմի դատարանը ապրիլի 12-ին ազատ էր արձակել Ուկրաինայի Խարկովի նախկին նահանգապետ, Յուլյա Տիմոշենկոյի մերձավոր և կուսակից Արսեն Ավակովին: Իր հերթին, Ավակովի դատապաշտպանը հաղորդել էր, որ Իտալիայից Ուկրաինա նրա արտահանձնման հարցի քննարկումը շարունակվում է: Ավակովը հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինայի գլխավոր դատախազության դեմ հայց ներկայացնել:

Հիշեցնենք, որ Ավակովն իտալական ոստիկանության կողմից ձերբակալվել էր մարտի 26-ին: Այս կապակցությամբ Батьківщина կուսակցության ղեկավարությունը նամակով դիմել էր Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանն ու Իտալիայի կառավարությանը` խնդրելով հաշվի առնել Ավակովի նկատմամբ տարվող հետապնդման «ակնհայտ քաղաքական շարժառիթը» և ազատել նրան:

Ուկրաինայում հունվարի 31-ին Ավակովի հանդեպ քրեական գործ էր հարուցվել և միջազգային հետախուզում հայտարարվել: