Ադրբեջանը սպառազինության աճի տեմպով աշխարհում առաջին տեղում է. SIPRI
Ռազմական ծախսերի աճի տեմպերով աշխարհում առաջին տեղում Ադրբեջանն է: Նման եզրակացություն են հրապարակել Խաղաղության հիմնախնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) փորձագետները, հաղորդում է 1news.az-ը:
2011 թվականի ռազմական ծախսերը հետազոտած SIPRI զեկույցում նշվում է, որ աշխարհում զինված ուժերի վրա իրականացված ծասխերը հիմնականում են մնացել են նախորդ տարիների նույն մակարդակի վրա: 2011թ. ռազմական ծախսերը անփոփոխ են եղել` մնալով 0.3 տոկոսի մակարդակի վրա, խախտելով 11 տարվա անընդհատ աճի միտումը: Սակայն մի քանի պետություններ զգալիորեն ավելացրել են իրենց ռազմական ծախսերը:
2008-2011 թթ. Ադրբեջանի ռազմական ծախսերը` սղաճը հաշվի առնելով, աճել են մոտ 60%-ով, ընդ որում` միայն 2011-ին ` 89 %-ով:
SIRPI -ի ցուցակում Հայաստանը 10-րդ տեղում է: Մեր երկրում` 2008-2011 թթ 8 % ռազմական ծախսերի աճ է գրանցվել:
«Ռազմական և սպառազինության ծախսերի նման աճը տարածաշրջանում տեղի է ունենում հայ-ադրբեջանական կողմերի միջև ռազմական գործողությունների վերսկսման ֆոնի ներքո», - նշում են զեկույցի հեղինակները:
Սպառազինման տեմպերի աճով` Ադրբեջանից հետո, տեղ են զբաղեցրել Կիպրոսը, Լեհաստանը, Նորվեգիան, Ռուսաստանը, Մալթան և Թուրքիան:
SIRPI-ի փորձագետները նշում են, որ չնայած այն բանին, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը լուրջ վնաս է հասցրել ԱՄՆ-ի և Եվրոպայի ռազմական ծախսերին, այնուամենայնիվ Ռուսաստանը և Չինաստանը շարունակում են ավելացնել սպառազինության ծախսերը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Ադրբեջանը, վերջին 10 տարիների ընթացքում զգալիորեն ավելացրել է զենք-զինամթերքի ներկրումը, դիտարկվող ժամանակահատվածում ցուցանիշը հասցնելով 164%-ի:









