Ադրբեջանում կամուրջ է փլուզվել
Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդել են, որ Բաքու-Գուբա մայրուղու, ՌԴ սահմանի մոտ, Գարաչայ գետի վրայով անցնող կամուրջը փլուզվել է, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Միջադեպը տեղի է ունեցել Նուգեդի Գազմալար գյուղի տարածքում: Փլուզված հատվածը 90մ երկարություն և 8մ լայնություն ունի:
Փլուզման պահին կամրջի վրա եղել է միայն «Գազել» մակնիշի բեռնատար մեքենա, որն ընկել է գետը: Մեքենայի վարորդը տեղափխվել է հիվանդանոց:
«Մայրուղու այդ հատվածում երթևեկությունը դադարեցված է»,- նշվում է Новости Азербайджана գործակալության հաղորդագրությունում:
Նախնական տվյալներով` կամուրջը գտնվել է վթարային վիճակում և որպես փլուզման հիմնական պատճառ նշվում են հորդառատ անձրևները:
Մինչդեռ ճանապարհային մասնագետների կարծիքով` կամրջի փլուզման պատճառը շինարարական ընկերությաններից մեկի կողմից գետի բազմաթիվ քարերի հեռացումն է եղել:
Ադրբեջանական իշխանությունները դեռ չեն նշել կամրջի վերականգնողական աշխատանքների ժամկետները:
«Ամեն ինչ պարզ կլինի այն ժամանակ, երբ կպարզենք, թե ով է ստանձնելու կամրջի փլուզման պատասխանատվությունը»,- ասել են ճանապարհային մասնագետները:









