Տավարի մսի փառատոնը բռնությունների է հանգեցրել Հնդկաստանում (տեսանյութ)
Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքի Օսմանիա համալսարանի ամերիկացի շուրջ 1500 ուսանողներ տավարի մսի փառատոն են կազմակերպել, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:
Շուրջ 100 հնդիկ բոյկոտել է փառատոնը, ընդհարումների հետևանքով մեքենաներ են այրվել, անկարգության մի քանի մասնակից ձերբակալվել է:
Ուսանողների կազմակերպած փառատոնի նպատակը համալսարանի հանրակացարանի ճաշացանկի փոփոխությունն է եղել: Նրանք պահանջել են թույլատրել տավարի միս ուտել:
Հնդիկ ցուցարարները բացականչել են. «այսօր նրանք տավարի միս են ցանկանում ուտել, վաղը ալկոհոլ կպահանջեն»:









