Հրապարակվել են բրիտանական գաղութատիրության հանցանքներն ապացուցող հազարավոր փաստաթղթեր
Մեծ Բրիտանիայի դիվանագիտական և գաղութային գրառումների մասնագետ Էդ Հեմփշիրն հետազոտողների իր խմբի հետ Արտգործնախարարությանը պատկանող հատուկ գրասենյակից հայտնաբերել է բազմաթիվ փաստաթղթեր, որոնք փաստում են բրիտանական գաղութատիրության վերջին տարիների հանցանքները, տեղեկացնում է Guardian-ը:
8800 փաստաթղթում մանրակրկիտ պատկերված են «բրիտանական գաղութատիրության վարած դաժան ու անխոհեմ քաղաքականութունը 37 երկրում, որոնք հատկապես շեշտում են նախորդ դարի 50-ականներին բրիտանացի գաղութարարների բռնությունները»: Մասնավորապես` 1948թ. մալայա ցեղախմբի անդամնարի դաժան կոտորածը, մի շարք քենիական տարածքների անօրինական զավթումը և այլն:
Ավելի քան 1200 փաստաթուղթ հատուկ հատազոտության նպատակներով այժմ վարցված է գրասենյակի պահոցներից:
Այս փաստաթղթերի իսկությունը պարզելուց հետո, դրանք կարող են հեղափոխական դեր ունենալ մի շարք պետությունների համար, որոնք նախկինոմ լինելով Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ, տարիներ շարունակ փախհատուցում են պահանջել:
Փաստաթղթերում հատկապես շատ նշվում է Քենիայի, Ուգանդայի, Բրիտանական Գվինեայի, Կիպրոսի մասին:









