Ուորեն Բաֆեթի մոտ ուռուցք է հայտնաբերվել

08:58 • 18.04.12

Աշխարհի ամենահայտնի ներդրողներից Berkshire Hathaway ընկերության նախագահ, միլիարդատեր Ուորեն Բաֆեթի մոտ բժիշկները քաղցկեղ են հայտնաբերել, հայտնում է BBC-ն:

Բաֆեթը հայտնել է, որ հիվանդությունն իր կյանքի համար որևէ վտանգ չի ներկայացնում, քանի որ շագանակագեղձի քաղցկեղը հայտնաբերվել է վաղ փուլում:

Իր գլխավորած ընկերության բաժնետերերին ուղղված նամակում 81-ամյա ներդրողը հայտնել է, որ չի պատրաստվում լքել պաշտոնը:

Նա նաև հայտնել է, որ հուլիսին ռադիոթերապիայի կուրս կանցնի: