Համերգ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին

15:06 • 18.04.12

Կամերային երաժշտության տանը, ապրիլի 23-ին «Նաիրի» լարային քառյակը հանդես կգա՝ «100 համերգ նվիրված Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին» համերգային ծրագրերով։
Ծրագրում են` ավստրիացի մեծ երգահան Յոզեֆ Հայդնի՝ Կվարտետ op. 51 «Քրիստոսի վերջին յոթ խոսքերը»: Մենակատարներն են ՝ Տիգրան Մաթևոսյան / I ջութակ/, Գայանե Կակոյան /II ջութակ/, Արմեն Թորոսյան / ալտ/, Վահան Գրիգորյան / թավջութակ/:
Համերգի սկիզբը՝ 20:00-ն է: Մուտքն ազատ է: