Ադրբեջանցի Էյնուլա Ֆաթուլաևը դարձել է UNESCO-ի Համաշխարհային մրցանակի դափնեկիր

09:52 • 18.04.12

UNESCO-ի Համաշխարհային մրցանակի (Գիլյերմո Կանոյի մրցանակ) 2012թ.-ի դափնեկիր է դարձել ադրբեջանցի լրագրող և իրավապաշտպան Էյնուլա Ֆաթուլաևը` «տպագրության ազատության գործում ունեցած ներդրման համար», հայտնում է ՄԱԿ-ի կայքը:

 

Նման որոշում է կայացրել UNESCO-ի գլխավոր տնօրենը` տարբեր երկրների պրոֆեսիոնալ լրագրողներից կազմված ժյուրիի խորհրդի հիման վրա:

 

UNESCO-ի Համաշխարհային մրցանակը` 25 հազ դոլար, հանձնվում է յուրաքանչյուր տարվա մայիսի 3-ին ` Տպագիր մամուլի ազատության համաշխարհային օրը:

 

Մրցանակը կոչված է կոլումբիացի լրագրող Գիլմերո Կանոյի անունով, ով 1987 թվականին զոհվեց` կոլումբիացի նարկոբարոններին բացահայտման համար:

 

Մրցանակի թեկնածուներին առաջադրում են UNESCO-ի անդամ երկրներն ու խոսքի ազատության համար պայքարող միջազգային կազմակերպությունները:

 

Էյնուլա Ֆաթուլաևը եղել է ռուսալեզու «Իրական Ադրբեջան» և «Գյունդելիք Ազերբայջան» թերթերի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը: 2007թ.-ին նա դատապարտվել է 8.5 տարվա ազատազրկման և նախագահ Իլհամ Ալիևի ներմանն արժանացել նախորդ տարվա մայիսին: Այժմ զբաղվում է իրավապաշտպան գործունեությամբ: