Բրիտանական աճուրդում վաճառվել է Մահաթմա Գանդիի արյունը

08:54 • 18.04.12

Անգլիական Շրոպշիր կոմսությունում կայացած աճուրդի ժամանակ 10 հազար ֆունտով (մոտավորապես 15 800 դոլար) վաճառվել են մի կույտ հող և մի քանի խոտ, ինչի վրա սպանության պահին կաթացել էր Մահաթմա Գանդիի արյունը: Այս մասին հայտնում է «Բի-Բի-Սի»-ն:

Հողի կույտը և խոտը պահվել են ապակե տարայի մեջ՝ հատուկ փայտե կարկասում:

Գանդիների ընտանեկան նվիրական հուշաիրերից վաճառքի էին հանվել նաև Մահաթմայի հայտնի՝ կլոր շրջանակով ակնոցները, որը վաճառվել է 34 հազ ֆունտով:

Mullock’s աճուրդի տան կազմակերպած աճուրդում ներկայացվել էր նաև Հնդկաստանի պատմության հետ կապված շատ այլ հազվագյուտ իրեր: Ընդհանուր առմամբ` հավաքածուն վաճառվել է 100 հազ ֆունտով (150 800 դոլար):