Բրազիլիայում աշխարհի 7 նոր հրաշալիքներից մեկը գրեթե ցամաքել է
Իգուասու ջրվեժը, որը համարվում է Բրազիլիայի գլխավոր զբոսաշրջային կենտրոններից մեկը և ներառված է աշխարհի 7 նոր հրաշալիքների ցանկում, շարունակական երաշտի հետևանքով ցամաքել է, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Իգուասու ազգային պարկի տվյալների համաձայն` ջրվեժի ծավալը երեք անգամ նվազել է 1 վայրկյանում 1500 մ/խ ջրից հասնելով 500-ի:
Բրազիլիայի և Արգենտինայի սահմանային հատվածում գտնվող ջրվեժների այս համալիրում կա մոտ 270 ջրվեժ, որոնց բարձրությունը 80-ից 60մ է:
Հավելենք, որ Իգուասու ջրվեժը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում:










