Հնդկաստանի նոր միջուկային հրթիռը կարող է հասնել Պեկին
Հնդկաստանը պատրաստվում է նոր Agni-V հզոր բալիստիկ հրթիռ փորձարկել, որն ի վիճակի է հասնել մինչև Պեկին և Շանհայ, գրում է The Washinghton Post-ը:
Հնդկաստանի Պաշտպանության ուսումնասիրության և զարգացման կազմակերպության խոսնակի հավաստմամբ` հրթիռը կարող է արձակվել չորեքշաբթի երեկոյից մինչ ուրբաթ ընկած ժամանակահատվածում:
Եռաստիճան Agni-V հրթիռը տեղավորում է 1.5 տոննա մարտագլխիկ և ունի 5 հազար կմ հեռավորության գործողության շառավիղ:









