Ստամբուլի Մեծ շուկայում հոլիվուդյան ֆիլմի նկարահանումներն առանց միջադեպի չեն անցել
«Սքայֆոլ 007» հոլիվուդյան ֆիլմի ժամանակ Ստամբուլի Մեծ շուկայում հատուկ հնարքներ կատարող դերասանը մոտոցիկլետով բախվել է 300 տարվա հնության խանութներից մեկի ցուցափեղկերին, տեղեկացնում է «Ռոյթերս»-ը:
Դերասանը կորցրել է մոտոցիկլի կառավարումն ու խուսափելով մարդկանց վրաերթի ենթարկելուց` ստիպված բախվել է ցուցափեղկերին:
«Լավ է, որ Մեծ շուկայում հոլիվուդյան ֆիլմեր են նկարահանվում, սակայն ֆիլմի աշատակիցները մեզ չէին զգուշացրել որ նկարահանումներն այս կերպ կընթանան»,- ասել է խանութի տերը:
Այս առթիվ նկարահանող խմբի աշխատակիցները դեռ որևը հայտարարություն չեն արել:
Հավելենք, որ ֆիլմը համաշխարհային վարձույթի կհանվի այս տարվա հոկտեմբերի 25-ին:










