«ՄԳԱ Վոթըր» ընկերությունը հայցադիմումով արդեն դիմել է ՀՀ Վարչական դատարան

17:00 • 18.04.12

«ՄԳԱ Վոթըր» ընկերությունը հայցադիմումով արդեն դիմել է ՀՀ Վարչական դատարան ՀՀ Տնտեսական մրցակցության պահպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) ս.թ. մարտի 30-ին կայացրած թիվ 211-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Այս մասին տեղեկացնում են ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից և խոստանում տեղեկացնել սույն գործընթացի մասին:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ի որոշմամբ՝ «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը, որը շուկային առավել հայտնի է «Մաքուր ջուր» ապրանքանիշով, տուգանվեց 5 մլն դրամ՝ ջրի ծագման վերաբերյալ պիտակի վրա առկա սխալ տեղեկատվության համար։