Կիևում Հիսուս Քրիստոս և կեղծ քահանա են ձերբակալել
Կիևի մետրոյում ոստիկանությունը ձերբակալել է 55-ամյա մի տղամարդու, ով ներկայացել է որպես քահանա և Հիսուս Քրիստոս անունով մի տղայի հետ մուրացկանություն արել: Նրանք փող են հավաքել իբր եկեղեցի կառուցելու համար: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:
Փաստաթղթերը, որոնք պետք է ապացուցեին նրա քահանա լինելու փաստը, կեղծ են եղել:
Ուկրաինայի «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթի տվյալներով «քահանան Ժիտոմիր քաղաքի բնակիչ Վլադիմիր Ռաձյուկն է: Թերթի տեղեկություններով՝ նրա 10-ամյա տղայի անունը իսկապես Հիսուս Քրիստոս է (թերթը նշում է, որ սա աշխարհում միակ դեպքն է):
Իր ձերբակալությունը Ռա4յուկը մեկնաբանել է որպես «ծրագրված սադրանք»:









