Գլենդելի իշխանություններն արձագանքել են Քիմ Քարդաշյանի` քաղաքապետ դառնալու ցանկությանը

15:34 • 18.04.12

Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում քննարկումների առարկա է դարձել հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի հայտարարությունը, ըստ որի նա պատրաստվում է քաղաքապետ դառնալ:

«Հարկավոր է որոշ աշխատանքներ անել, պետք չէ հույսը դնել միայն հասարակական աջակցության վրա: Չես սկսում ուղղակի աշխատել. Որոշակի ուսումնասիրություն և ակլիմատզիացիա է անհրաժեշտ», - ասել է Արդի Քասախյանը, ով մասնակցում է տեղական ընտրություններին:

Glendale New-press-ը նշում է, որ այստեղ խնդիրն այն է, որ Գլենդելի քաղաքապետի` առավելապես սիմվոլիկ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ է տարեկան մեկ անգամ ստանալ քաղաքային խորհրդի անդամների աջակցությունը:

Քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանը, ով երեքշաբթի առաջարկել էր Քիմ Քարդաշյանին դառնալ «քաղաքային խորհրդի աշխատակազմի պատվավոր ղեկավար», պատրաստակամություն է հայտնել օգնել Քիմին «Գլենդելի հետ կապված կրթության հարցում` հասարակական ծառայությունների համար գումար հայթայթելուց մինչև կեցության խնդիրները»:

Նրա կարծիքով Քարդաշյանի համար լավագույն մեկնարկը կարող է լինել մասնակցությունը Հայոց Ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներին, ինչը կարող է «ամրապնդել նրա հայկական ժառանգությունը»:

«Նրա ներկայությունը մեծ ազդեցություն կունենա քաղաքի վրա» - ավելացրել է Նաջարյանը

Հիշեցնենք, որ «Քլոե & Լամար» ռեալիթի շոուի եթեր չհեռարձակված տեսահոլովակում Քիմ Քարդաշյանը ասել է. «Ես որոշել եմ դառնալ Գլենդելի քաղաքապետ» : Հենց Գլենդելի քաղաքապետ դառնալու ցանկությունը նա մեկնաբանել է հետևյալ կերպ`«դա կարծես հայկական քաղաք է»:

Քասախյանը ասել, որ նա դեռ պաշտոնապես կապ չի հաստատել Քարդաշյանի կամ նրա ներկայացուցիչների հետ, սակայն կողջունի նրա այդ որոշումը:

«Սա Կալիֆորնիան է, որտեղ աստղերը հաճախ են մտնում քաղաքականություն» - ավելացրել էր նա: