Նամակ ոստիկանապետին. Մաշտոցի այգում ապամոնտաժողների 7-րդ բրիգադը

16:25 • 18.04.12

 

Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինությունների ապամոտաժման նախաձեռնող խումբը նամակ է հղել ՀՀ գլխավոր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որով տեղեկացնում է, որ ս/թ մարտի 31-ին, ժամը 13:00-ից Մաշտոցի Պուրակում «անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող վեց խմբերին ապրիլի 18-ին միանում են նաև այլ քաղաքացիներ և պահանջում ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:


Ըստ նամակի՝ այդ քաղաքացիներն են.

Գևորգյան Աշոտ – ֆիզիկոս
Գևորգյան Լուսինե – կնոռեժիսոր
Եդիգարյան Պավել – ֆիզիկոս
Իսպիրյան Արթուր – երգիչ
Խոպշանոսովա Դիանա - ճարտարապետ
Հակոբյան Կարինե – արվեստաբան, հրապարակախոս
Ղազարյան Արթուր – ծրագրավորող
Չալիկյան Խաչիկ – կինոռեժիսոր
Սամվելյան Խորեն – անհատ ձեռներեց
Ստեփանյան Նարինե - անշարժ գույքի գործակալության տնօրեն

«Ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել կազմակերպված եղանակով, առանց հասարակակ կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով և գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։ Հաշվի առնելով, որ Ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի Պուրակում տաղավարների պահպանությունը.

Պ Ա Հ Ա Ն Ջ ՈՒ Մ Ե Ն Ք
1. Ապահովել վերը նշված ՀՀ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար:


2. Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը»,– ասված է նամակում: