Մեքսիկայում հայտնաբերվել է 14 տղամարդու մասնատված դիակ

09:45 • 18.04.12

Մեքսիկայի` ամերիկյան սահմանային Նուեվո Լարեդո քաղաքում, որը թմրանյութի պատերազմում թեժ կետերից է համարվում, հայտնաբերվել է 14 տղամարդու մասնատված դիակ: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը:

Դիակները հայտնաբերվել են քաղաքի կենտրոնում՝ մեքենայում` սև պլաստիկե տոպրակների մեջ:

Մարմինների հետ հայտնաբերվել է նաև սպառնալից հաղորդագրություն:

Նշենք, որ Մեքսիկայի` ԱՄՆ-ի հետ սահմանային սահմանային քաղաքներում, որոնք թմրանյութի թրաֆիքինգի համար ծառայում են որպես անցումային կետեր, նման վայրագություններ հաճախ են տեղի ունենում: