Time-ը ռուս բլոգեր Նավալնիին ընդգրկել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց top-100-ում

23:22 • 18.04.12

Ռուսաստանյան բլոգեր Ալեքսեյ Նավալնին ընդգրկվել է ամերիկյան Time-ի 2012թ. կազմած 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Time ամսագրի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկը կազմվում է յուրաքանչյուր տարի և վարկանիշային սանդղակ չի հանդիսանում: Այս տարի ցուցակում ընդգրկվել են քաղաքական գործիչներ, գործարարներ, գիտնականներ, մարզական և շոուբիզների ոլորտի ներկայացուցիչներ: