Թուրքիայում երկու գնացք իրար են բախվել. կան վիրավորներ
Թուրքիայի Նիղդե նահանգի Ուլուքըշլա շրջանում իրար են բախվել բեռնատար և մարդատար գնացքներ: Ինչպես տեղեկացնում է «Դողան» գործակալությունը, վթարի հետևանքով վնասվածքներ է ստացել 12 մարդ, որոնցից 5-ը` գնացքների անձնակազմերը:
Վթարը տեղի է ունեցել առավոտյան 05:10-ին: Աֆրիեյից Ադանա ուղորվող գնացքը բախվել է Մերսինից եկող բեռնատար գնացքին: Բեռնատարի վագոններից երկուսը շրջվել են:
Վիրավորների վիճակը գնահատվում է բավարար:









