Օբաման գաղտնի ծառայության ղեկավարին մարմնավաճառների հետ կապված սկանդալի պատճառով չի հեռացնի
ԱՄՆ հատուկ ծառայությունների մասնակցությամբ Կոլումբիայում տեղի ունեցած սկանդալը չի անդրադառնա հատուկ ծառայությունների բարձրագույն ղեկավարության վրա, «ՌԻԱ նովոստի» գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
«Գաղտնի ծառայությունն օպերատիվ կերպով արձագանքել է պատահարին… Նախագահը նախկինի պես վստահում է հատուկ ծառայությունների բարձրագույն ղեկավարությանը»,- հայտարարել է Քարնին:
Հիշեցնենք, որ ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն` ապրիլի 7-ին, գաղտնի ծառայության 11 ամերիկացի գործակալներ, ովքեր պետք է Կոլումբիայում անցնող Ամերիկաների գագաթաժողովի ժամանակ ապահովեին Օբամայի անվտանգությունը, և 5 զինծառայողներ` ոչ պատշաճ վարքի համար հեռացվել են իրենց պարտականությունների կատարումից և վերադարձվել են հայրենիք:









