Փորթլենդի օդանավակայանում մերկ ուղևոր է ձերբակալվել

14:41 • 18.04.12

ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Փորթլենդի միջազգային օդանավակայանում 49-ամյա տղամարդը մերկացել է` ի նշան զննման դեմ բողոքի, հայտնում է The Oregonian-ը:

 

Իր ակցիան Ջոն Բրենանն անցկացրել է զննման գոտում: Նրան ձերբակալել են հասարակական վայրում ոչ պատշաճ տեսքով հայտնվելու ու հասարակական կարգը խախտելու համար:

 

Բրենանի արարքներին մարդիկ տարբեր կերպ են արձագանքել, ոմանք փակել են իրենց ու իրենց երեխաների աչքերը, ոմանք էլ լուսանկարել նրան:

 

Հետագայում նա ասել է, որ հաճախ է մեկնում, և այս ակցիան արվել է Տրանսպորտի անվտանգության վարչության աշխատակիցների գործողությունների դեմ, որոնք իրեն «անհանգստություն են պատճառում»: