Ռուսաստանն ու Չինաստանը սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում առանցքային դերակատարում ունեն. Էշթոն

01:40 • 18.04.12

Ռուսաստանն ու Չինաստանը պետք է շարունակեն սիրիական ճգնաժամի կարգավորման մեջ իրենց առանցքային դերակատարումը՝ օգտագործելով իրենց ողջ ազդեցությունը ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումը իրականացնելու համար, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը` հղում կատարելով Եվրամիության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հայտարարությանը:

«Մենք ուշադիր հետևում ենք տարածաշրջանի իրավիճակին և հակամարտող կողմերին կոչ ենք անում իրականացնել Քոֆի Անանի կրակի դադարեցման նախագիծը», - հայտարարել է Էշթոնը: Բարոնուհին հիշեցրել է, որ ճգնաժամի առաջին իսկ պահից, ԵՄ-ն միջազգային հանրությանը Սիրիայի իրավիճակի հետ կապված միասնական մոտեցում մշակելու կոչ էր անում:

«Սիրիայում կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագրի հաստատումից հետո ևս իրավիճակը երկրում շարունակում է անկայուն և փխրուն մնալ», - նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը: