Ապրիլի 22-ին Կալիֆորնիայի Սանտա Անա քաղաքում Մեծ Եղեռնին նվիրված միջոցառում կանցկացվի

11:51 • 18.04.12

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Կալիֆորնիայի Սանտա Անա քաղաքում ապրիլի 22-ին կկազմակերպի Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություն: Այս մասին հաղորդում է «Ասպարեզը»:

 

Արարողությունը տեղի կունենա հայկական Քառասուն նահատակաց եկեղեցու Ղուկասյան դահլիճում: Միջոցառման ընթացքում կցուցադրվի Էրիկ Նազարյանի «Բոլիս» ֆիլմը:

 

Ֆիլմը պատմում է Արմենակ անունով մի երաժիշտի մասին, ով առաջին անգամ մեկնում է Ստամբուլ՝ փորձելով բացահայտել իր անցյալի կապը ներկա անհատականության հետ և վերջնական արդյունքում գտնում է իր պապի հին երաժշտական գործիքների խանութը:

 

Նշենք, որ ֆիլմը նկարահանվել է Թուրքիայում:

 

«Շատ կարևոր է այն փաստը, որ ունենք ամբողջ համայնքի աջակցությունն ու մասնակցությունը` ինչով Մենք ցույց ենք տալիս միասնական ուժը 1915-ի դեպքերի ճանաչման հարցում» - ասել է Թալար Մալաքյանը, ANCA-OC-ի գործադիր տնօրենը: