Սաուդյան Արաբիան պատրաստ է ֆինանսավորել Իրանի դեմ ռազմական գործողությունները. մամուլ
Սաուդյան Արաբիայի լրագրողներին հասանելի են դարձել փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ Սաուդյան Արաբիան 70 տարի անընդմեջ ֆինանսավորում է աշխարհի տարբեր անկյուններում ամերիկյան ռազմական գործողությունները, այսօր հայտնել է իրաքյան «Ալ- Նախիլ» լրատվական գործակալությունը:
Հոդվածում, որտեղ հղում է արվում սաուդյան մի անանուն աղբյուրի, նշվում է, որ Սաուդյան Արաբիայի կառավարությունը խրախուսում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը, և արդեն «հասցրել» է նախագահ Բարաք Օբամային հայտնել ռազմական գործողությունների ծախսերը հոգալու պատրաստակամության մասին, հայտնում է MIGnews.com-ը:
Չնայած Վաշինգտոնի ու Էր Ռիադի միջև առկա մի շարք բարդություններին` ամերիկյան ու սաուդյան իշխանությունները փորձում են ակտիվորեն համագործակցել և արտաքին քաղաքական հարցերի շուրջ հանդես գալ միասնական տեսակետով (օրինակ` Սիրիայի խնդրի շուրջ):
Սաուդյան Արաբիան ամերիկյան զենքի խոշոր ներկրողներից է, իսկ ԱՄՆ-ին բաժին է ընկնում արտահանված սաուդյան նավթի զգալի մասը:









