Հայտնի է Ամերիկաների գագաթնաժողովի սեքս- սկանդալի պատճառը
Հայտնի է Կոլումբիայում անցկացված Ամերիկաների գագաթնաժողովի ժամանակ տեղի ունեցած սեքս- սկանդալի պատճառը: NBC հեռուստաալիքը` վկայակոչելով քննիչների, այսօր հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղեկցող հատուկ ծառայության 2 գործակալ, օգտվելով մարմնավաճառների ծառայություններից, հրաժարվել են վճարել ամբողջ գումարը:
Կոլումբիական հյուրանոցում 2 տղամարդկանց սպասարկած մարմնավաճառը գործակալներից պահանջել է իրեն տալ ամբողջ գումարը, սակայն գործակալները վճարել են միայն մեկի գինը: Արդյունքում` վիճաբանություն է տեղի ունեցել, և մարմնավաճառը ստիպված զանգահարել է ոստիկանության մոտակա բաժանմունք:
Ոստիկանները շատ շուտով ժամանել են դեպքի վայր և թակել համարի դուռը, սակայն գործակալները հրաժարվել են բացել այն, ինչից հետո ոստիկանությունը ստիպված կապնվել է Կոլումբիայում ԱՄՆ դեսպանատան հետ, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:









