Սուդանը և Հրվ Սուդանը ընդլայնել են հակամարտության գոտին

16:03 • 18.04.12

Սուդանի և Հարավային Սուդանի միջև մարտական գործողությունների տարածքն ընդլայնվել է: Կողմերը մեղադրում են միմյանց նավթով հարուստ Հեգլիգ շրջանի արևմուտքում նոր ճակատ բացելու մեջ, հայտնում է «Բի-Բի-Սի»-ն:

 

Սուդանի Մուգլադ և Հրվ Սուդանի Ավեյլ քաղաքների միջև ընկած տարածքում բախումների հետևանքով զոհվել է մի քանի մարդ:
Երկու երկրներում ստեղծված իրավիճակը մտահոգում է միջազգային հանրությանը: ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան

 

Սյուզան Ռայսը հայտարարել է, որ Սուդանը և Հրվ Սուդանը գնում են դեպի լայնածավալ պատերազմ: Նրա խոսքերով՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը քննարկում է երկու երկրների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, որպեսզի ստիպի նրանց դադարեցնել մարտական գործողությունները:

 

Երկու երկրների առճակատումը սկսվեց անցյալ շաբաթ, ինչը Հարավային Սուդանի անկախացումից ի վեր առաջին լուրջ բախումն էր: