Ադրբեջանցի զինվորն ինքնասպան է եղել

12:51 • 18.04.12

Ադրբեջանի զինված ուժերի շարքային Յաղուբ Նասրուլազադեն ինքնասպան է եղել` իրեն մահացու հրազենային վնասվածք հասցնելով, հայտնում է Trend-ը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ Թեյմուր Աբդուլաևը հայտնել է, որ փաստով հետաքննություն է տարվում:

 

19-ամյա զինվորը ծառայություն էր անցնում Բարդինի շրջանում: