Դամասկոսի մերձակայքում` ՄԱԿ-ի դիտորդների աչքի առաջ, Սիրիայի անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ

21:02 • 18.04.12

Դամասկոսի մերձակայքում` կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը վերահսկող, ՄԱԿ-ի դիտորդական խմբի աչքի առաջ, Սիրիայի անվտանգության ուժերն այսօր կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, որի տրամադրած տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել Էրբինում՝ մայրաքաղաքից 7 կմ հեռավորության վրա:

Ընդդիմադիր աղբյուրները պնդում են, որ 8 մարդ վիրավորվել է, ևս 4-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Իշխանությունների կողմից չարտոնված բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Դումեյրա քաղաքում՝ Դամասկոսից 40 կմ հեռավորության վրա, ինչպես նաև Հալեպի մի շարք թաղամասերում: Իրավապահները ձերբակալություններ են իրականացրել: