Ստամբուլում հակահայկական պաստառներ պարզողները ձերբակալվել, ապա ազատ են արձակվել
Ստամբուլի Թաքսիմ հրապարակում «Խոջալուի ցեղասպանությանը» նվիրված ցույցի ընթացքում ռասիստական, հակահայկական պաստառներ պարզած 9 մարդ է ձերբակալվել, ապա ազատ արձակվել:
Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, ձերբակալվածներից 2-ը կանայք են եղել:
Նրանք հարցաքննության ընթացքում հայտարարել են, որ մասնակցել են ցույցերին և այդ ընթացքում իրենց այդ պաստառները տվել են անհայտ անձինք: Հարցաքննությունից հետո նրանք ազատ են արձակվել:
Հիշեցնենք, որ հակահայկական ցույցի ընթացքում ռասիստական պաստառներից բացի Հրանտ Դինքի սպանության համար դատապարտված Օգյուն Սամասթի և Յասին Հայալին հասցեին գովեստի խոսքեր էին հնչել:
Միջոցառմանը մասնակցել և հակահայկական ելույթ էր ունեցել նաև Թուրքիայի ներքին գործերի նախարարը:









