Տալիբ գրոհայինը հանձնվել է 100 դոլարի դիմաց

12:19 • 18.04.12

Աֆղանստանում Տալիբան շարժման անդամ Մոհամեդ Աշանը, ինքնակամ հանձնվել իշխանություններին`դրա դիմաց պահանջելով 100 դոլար, գրում է Foxnews-ը`հղում անելով The Washinghton Post-ին:

 

Աշանը մեղադրվում էր Աֆղանստանի անվատանգության ուժերի վրա մի շարք հարձակումներ ծրագրելու և իրականցնելու մեջ, այդ պատճառով իշխանությունները 100 դոլար պարգևավճար էին սահմանել հանցագործի տեղը հայտնելու համար:

 

Երբ ամերիկացի զինվորականները փորձել են ճշտել նրա ինքնությունը, Աշանը պատասխանել է. «Այո,այո ես եմ: Այժմ կարո՞ղ եմ ստանալ իմ պարգևավճարը»:

 

Այնուհետև ոստիկանները համոզվելով, որ Աշանը իրոք իրենց փնտրած հանցագործն է, ձերբակալել են նրան`առանց պարգևավճար տալու: