Թուրքական ավիաընկերության օդաչուն ինքնաթիռից վայր է ընկել և մահացել

23:48 • 18.04.12

Թուրքական Onur Air ավիաընկերության օդաչուն` Բելգիայի քաղաքացի Օլիվեր Մասթերը, ինքնաթիռից վայր է ընկել, դիմացի դուռը փակելու ընթացքում, հաղորդում է Milliyyet պարբերականը:


Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 17-18-ի գիշերը, թուրքական Onur Air ավիաընկերությանը պատկանող` Airbus 300-600 օդանավի վրա, որը, առանց ուղևորների, Հորդանանի մայրաքաղաքից Ստամբուլ էր ուղևորվում:


Օդանավի տեխանձնակազմը անհապաղ շտապօգնություն է կանչել: Հիվանդանոց տեղափոխված օդաչուին, չնայած բժիշկների ջանքերին, փրկել չի ստացվել:

Փաստի առիթով հետաքննություն է սկսվել: