Թուրքիայում ուժեղ քամու պատճառով ժամանակավորապես դադարեցված է ավտոմոբիլային և օդանավային հաղորդակցությունը

19:54 • 18.04.12

Թուրքիայի իշխանությունները ուժգին քամու պատճառով դադարեցրել են Ստամբուլի եվրոպական և ասիական մասերը կապող, Բոսֆորի նեղուցի 2 կամուրջների վրայով ավտոտրասնպարտի երթևեկը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Քամին քաոսային վիճակ է ստեղծել նաև երկրի այլ քաղաքների ճանապարհներին:

Մայրաքաղաք Անկարայում փոշե փոթորիկ է մոլեգնում: Ստամբուլում քամու հետևանքով կիսակառույց շենք է փլուզվել:

Երկրի խոշորագույն ավիաընկերությունը` «Թուրքական ավիաուղիները», վատ եղանակային պայմանների պատճառով տասնյակ չվերթներ է դադարեցրել, ինչպես նաև չեղյալ է համարվել 43 ներքին և միջազգային թռիչքներ, որոնք նախատեսված են հինգշաբթի: