ԱՄՆ-ը սիրիացի փախստականներին տրամադրել է 25 մլն դոլար օգնություն. Պետդեպ

08:42 • 18.04.12

Միացյալ Նահանգները Թուրքիա գաղթած սիրիացիներին մոտ 25 մլն դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրել, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը:

 

«ԱՄՆ-ն օգնությունը տրամադրել է տարածաշրջանում գործող միջազգային ու ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով: Գումարից մոտ 8.5 մլն դոլարը կփոխանցվի ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությանը»,- ասվում է Պետդեպի մամուլի հաղորդագրությունում:



Ապրիլի 15-ի տվյալներով` Թուրքիայի ճամբարներում գտնվող սիրիացիներին ուղարկվել է մոտ 34 հազ վերմակ, 10 հազ մահճակալ, ՄԱԿ-ի համապատասխան կառույցների ներկայացուցիչները թուրքական իշխանությունների հետ այցելում են փախստականների ճամբարներ:

 

Մեկ ամիս առաջ Պետդեպը հայտնել էր փախստականներին 12 մլն դոլար օգնության տրամադրման մասին:

 

Սիրիայում նախագահ Բաշար ալ Ասադի զորքի ու հակառակորդների միջև մեկ տարուց ավել ընթացող արյունալի բախումներին զոհ է գնացել ավելի քան 9 հազ մարդ: