Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկվել 44-ամյա մի կին

09:43 • 19.04.12

Ապրիլի 18-ին, ժամը 13.45-ին, «ԳԱԶ-3302» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 44-ամյա մի կնոջ։

 

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ կինը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: