Սերժ Սարգսյանը Արթուրիկին մի պաշտոն կտա ու ՕԵԿ-ին կգցի. Արամ Մանուկյան
ՀՀՇ վարչության նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ, թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Արամ Մանուկյանը կարծում է, որ ընտրություններից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այլևս «Օրինաց երկիր» կուսակցության հետ չի շարունակի իր ճանապարհը:
«Սերժ Սարգսյանը, կարծում եմ, ՕԵԿ-ին գցելու է: ՕԵԿ-ին հանգիստ կարելի է նեղացնել, մի հատ պաշտոն տալ: Արթուրիկը, կարծում եմ, ոչ մի «ֆսսոց» չի հանի»,-ասաց նա:
Իսկ թե ՕԵԿ-ին ո՞ր ուժը կփոխարինի, դա արդեն ՀԱԿ անդամը հստակ չի կարող ասել:
Արամ Մանուկյանը ոչ թե ՕԵԿ-ի հասցեին չարախոսում է, այլ իր տնետուն շրջայցերից և բնակիչների հետ հանդիպումների հիման վրա է դրանում համոզվել: «Ժողովուրդ ջան, ո՞վ է ինձ հետ համաձայն, ցանկացածի հետ եկեք գնանք՝ տնետուն անցնենք»,-հրավիրեց Մանուկյանը, շարունակելով,– «Այդ ժամանակ էլ կտեսնեք ու կհամոզվեք, թե ինչպես են վերաբերվում ՕԵԿ կուսակցությանը»:









