Audi ընկերությունը գնում է իտալական հայտնի մոտոցիկլետներ արտադրող Ducati-ն
Գերմանական ավտոարտադրող Audi ընկերությունը գնում է Ducati իտալական մոտոցիկլետներ արտադրողին, հաղորդում է BBC գործակալությունը:
Audi-ն համաձայնության է եկել իտալական Ducati բրենդի ներկայիս սեփականատիրոջ` Investindustrial-ի հետ այն ձեռք բերելու վերաբերյալ:
Volkswagen կոնցեռնի մեջ մտնող գերմանական Audi ավտոարտադրողը` Ducati-ի գնման գործարքով, Volkswagen-ի պորտֆելում եղած բրենդների քանակը կհասցնի 12-ի, սակայն Ducati-ն այդ 12-ի շարքում միակ մոտոբրենդը կլինի:
Գործարքի գումարը դեռևս չի հաղորդվում:
Մասնագետները կարծում են, որ Audi-ն այդ գործարքին համաձայնել է ոչ այնքան տնտեսական շահի նկատառումներից, որքան` իր հիմնական մրցակից BMW կոնցեռնի հետ մոտոշուկայում ևս մրցակցելու համար:









