Ազերի կոմանդոսները գաղտնի զորավարժանքներ են անցկացնում Հյուսիսային Կիպրոսում
Հունական defencenet.gr կայքէջը` վկայակոչելով հավաստի աղբյուրների, հայտնում է, որ Կիպրոսի թուրքական հատվածի Պենտատաքթիլոսի լեռնային շրջաններում (Այոս Իլարիոն բերդի մոտակայքում) Ադրբեջանի հատուկջոկատայինները գաղտնի վարժանքներ են անցկացնում:
Հունական «Ազատ օր» օրաթերթի փոխանցմամբ` ընտրված տարածքը` ժայռերով, խոր կիրճերով ու խիտ ծառերով, շատ հարմար է վարժանքների համար: Մարզումներն անցկացվում են Կիպրոսի թուրքական հատվածի զինված ուժերի հրամանատարության կողմից տրամադրված ռազմական սարքավորումներով:
Defencenet.gr-ի համաձայն` 40-օրյա վարժանքները կվերահսկվեն թուրքական բանակի սպաների կողմից:
«Թուրքերն ու ադրբեջանցիները նույն ազգին են պատկանում, և նրանց թիրախը Հայաստանն է»,- եզրափակում է կայքը:









