Քեմբրիջի համալսարանի թանգարանից 29 մլն դոլարի արվեստի գործեր են գողացվել

10:54 • 19.04.12

Մեծ Բրիտանիայի Քեյմբրիջի համալսարանի Ֆիցուիլյամ թանգարանից հանցագործները գողացել են 29 մլն դոլլար արժողությամբ 18 կտոր արվեստի գործ, գրում է Daily Mail-ը:

 

14-րդ դարի արվեստի եզակի նմուշները պատկանում են չինական Ցին և Մին տոհմերի ժամանակաշրջաններին. դրանցից յուրաքանչյուրն մոտ 1.6 մլն դոլար գին ունի:

 

Նմուշները պահվել էին Ֆիցուիլյամ թանգարանում ավելի քան 50 տարի և հանդիսանում են տարբեր կոլեկցիոներների նվիրատվություններ:

 

Փորձագետները գտնում են, որ արվեստի նմուշները գողացվել են Հեռավոր Արևելքում վաճառելու նպատակով: Թանգարանի աշխատակիցները «ողբերգություն են» որակել գողությունը, քանի որ գողացված նմուշները մեծ համբավ ունեին և դրանք չվերադարձվելու դեպքում թանգարանը կկորցնի իր գրավչությունը: