Կաննի միջազգային կինոփառատոնը հրապարակել է գլխավոր մրցութային ծրագիրը

15:40 • 19.04.12

Այսօր Կաննի միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները պաշտոնապես հրապարակել են գլխավոր մրցութային ծրագրի ֆիլմերը: Այս մասին տեղեկանում ենք փառատոնի պաշտոնական կայքից:

Բացման ֆիլմ`
«Լուսնածագի թագավորությունը», Ուես Անդերսոն, ԱՄՆ

Մրցութային ծրագիր`
«Մարտից հետո», Յուսուֆ Նասրալա, Եգիպտոս
«Մեծ տուն», Մատեո Գարոնե, Իտալիա
«Կոսմոպոլիս», Դեվիդ Քրոնենբերգ, ԱՄՆ
DE ROUILLE ET D’OS, Ժակ Օդիար, Ֆրանսիա
HOLY MOTORS, Լեոս Կարաքս, Ֆրանսիա
«Թղթե տղան», Լի Դանիելս, ԱՄՆ
«Մեղմորեն սպանելով նրանց», Էնդրյու Դոմենիկ, Նոր Զելանդիա
«Սեր», Միխայել Հանեքե, Ավստրիա, Ֆրանսիա
«Սանձարձակը», Ջոն Հիլքոթ, Ավստրալիա
«Փողի համը», Իմ Սանգսու, Հարավային Կորեա
«Ասես մեկը սիրահարված է», Աբբաս Քյարոստամի, Ֆրանսիա, Ճապոնիա
«Հրեշտակի բաժինը» Քեն Լոաչ, ԱՄՆ
«Մառախողի մեջ», Սերգեյ Լոզնիցա, Ուկրաինա, Գերմանիա
VOUS N'AVEZ ENCORE RIEN VU, Ալան Ռենե, Ֆրանսիա
POST TENEBRAS LUX, Կարլոս Ռեյգադաս, Մեքսիկա, Ֆրանսիա
«Ճանապարհին», Վալտեր Սալես, Բրազիլիս, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա
«Դրախտ` սեր», Ուլրիխ Զայդլ, Ավստրիա,
«Ցեխ», Ջեֆ Նիկքոլս, ԱՄՆ
«Ուրիշ երկրում» Հոնգ Սանգսու Հարավային Կորեա
«Որսը», Թոմաս Վինթենբերգ, Դանիա

PROVIZORIU, Քրիստիան Մունգու, Ռումինիա

Փակման ֆիլմ`
THÉRÈSE DESQUEYROUX, Կլոդ Միլե, Ֆրանսիա

Այս ծրագրից բացի հրապարակվել են նաև կարճամետրաժ մրցութային և «Հատուկ հայացք ծրագրի ֆիլմերը», որտեղ տեղ են գտել`Պաբլո Տրոպերոյի, Խուան Անդրե Արանխոյի, Յու Լիի և այլոց ֆիլմեր:

Փառատոնի արտամրցութային ծրագրում կկայանա Բեռնարդո Բերտոլուչիի, Տակաշի Միկեի, Ֆիլիպ Կաուֆմանի և այլոց ֆիլմերի համաշխարհային անդրանիկ ցուցադրությունը:

Կաննի 65-րդ միջազգային կինոփառատոնը կանկացվի մայիսի 16-ից 27-ը: