Ավտոպատահար ԱՄՆ-ում, որում բոլորը հրաշքով փրկվում են (տեսանյութ)

11:34 • 19.04.12

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում մի մեքենա ներխուժել է սուպերմարկետներից մեկը, տեղեկացնում է News.com.au կայքը:

 

Մեքենան սլացել է այն ուղղությամբ, որտեղ մի քանի մարդ է եղել նստած, ինչպես նաև` նորածնի սայլակ է եղել, որևին էլ ողջ թափով բախվել է մեքենան:

 

Բարեբախտաբար միջադեպի հետևանքով զոհեր չեն եղել, թեև մի քանիսին տեղափոխել են հիվանդանոց: Իսկ նորածինն ընդհանրապես վնասվածք չի ստացել:

 

«Ասես հրեշտակն այդ պահին երեխայիս կողքին էր»,- ասել է երեխայի մայրը:

 

Նշվում է, որ մեքենայի վարորդը երթևեկության կանոնները խախտելու համար ոստիկանության կողմից տուգանվել է: