Կալիֆոռնիայում մեքենան բախվել է գնացքին. 1 զոհ
Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքի մերձակայքում մեքենան բախվել է ԱՄՆ-ի ուղևորափոխադրումների երկաթուղային ազգային կորպորացիային` Amtrak-ին պատկանող մի գնացքի, գրում է The Guardian-ը:
Բախման հետևանքով զոհվել է մեքենայի վարորդը, իսկ նրա հետ եղած փոքրիկ աղջիկը վնասվածքներ է ստացել և այժմ հոսպիտալացված է:
Amtrak-ի խոսնակի հավաստմամբ`գնացքի 132 ուղևորներց որևէ մեկը չի տուժել:









