20 տարի առաջ 79 սենթ գողացած տղամարդը հանձնվել է ոստիկանությանը

17:49 • 19.04.12

Ավստրալիայի 38-ամյա բնակիչ Սայմոն Մեթերսը, ով 20 տարի առաջ «ցանկությունների» շատրվանից 79 սենթ է գողացել, որոշել է հանձնվել ոստիկանությանն ու կանգնել դատարանի առաջ, գրում է Gold Coast Bulletin-ը:


Գործի նյութերի համաձայն` 1992թ.-ին 19-ամյա Սայմոն Մեթերսը «ցանկությունների» շատրվանից, որտեղ զբոսաշրջիկներն ու տեղի բնակիչները մետաղադրամներ են նետում, 79  սենթ է գողացել: Երիտասարդին ոստիկանությունը ձերբակալել է, սակայն նա չի խոստովանել մեղքը և ազատ է արձակվել:

 

Ինչն է նրան ստիպել այսքան տարի անց նման քայլի դիմել, հայտնի չէ: Միայն հայտնի է, որ ճակատագրի հեգնանքով տղամարդն իրավաբանի կրթություն է ստացել, և այժմ էլ իրավապաշտպան է աշխատում:


Դատարանը հրաժարվել է նրան մեղավոր ճանաչել: