Սպորտային մեքենայի վարորդը պայթյունից հետո զարմանալիորեն անվնաս է մնում (տեսանյութ)

14:25 • 19.04.12

Ամերիկացի ավտոարշավորդ Մեթ Հեգանը զարմանալիորեն չի վնասվել հերթական մրցույթի ժամանակ պատահած մեքենայի պայթյունից, տեղեկացնում է բրիտանական «Թելեգրաֆ»-ը:

 

Հյուսիսային Կարոլինայում անցկացված մրցությանը մասնակցող մեքենաները զարգացնում են ավելի քան 500կմ/ժ արագություն:

 

Ավտոարշավորդի մեքենան մի քանի հարյուր մետր ընթանալուց հետո երթուղին չավարտած պայթել է: Այդուհանդերձ, քիչ անց Հեգանն առանց կողմնակի օգնության դուրս է եկել մոխրի վերածված մեքենայից: