ԵՄ-ն կարող է թույլատրել, որ ուղևորների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվեն ԱՄՆ-ին
Այսօր Եվրոպական խորհրդարանը կարող է ավիաուղևոր ԵՄ քաղաքացիների անհատական տվյալները` Միացյալ Նահանգների ներքին անվտանգության գերատեսչությանը փոխանցելու օգտին քվեարկել:
Օրինագիծը մեծ բողոքի ալիք է բարձրացրել: Դրա կողմնակիցները համարում են, որ տվյալ օրենքը անհրաժեշտ է ահաբեկչության դեմ պայքարի համար: Սակայն ընդդիմադիրները հայտարարում են, որ անձնական տվյալները չպետք է երրորդ երկրի տրամադրվեն:
ԱՄՆ-ին հնարավոր տրամադրվելիք տեղեկությունների շարքում են` բանկային քարտերի համարները, հեռախոսահամարները և կրոնական համոզմունքները:









