Իրաքում որոտացած պայթյունները 30 մարդու կյանք են խլել

10:55 • 19.04.12

Առնվազն 30 մարդ է զոհվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում, Քիրքուկ, Սամարիա, Թաջի և Բաաքուբա քաղաքներում որոտացած պայթյունների հետևանքով, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ին, հավելելով, որ ևս 21 մարդ վնասվածք է ստացել:

 

Նշվում է, որ 6 պայթյուն է որոտացել մայրաքաղաքում: Այս պահի դրությամբ որևէ ահաբեկչական խմբավորում ահաբեկչությունների պատասխանատվությունը չի ստանձնել: