Հրդեհ «Հույսի տուն» ԱՄՆ բարեգործական կազմակերպության պահեստում
Ապրիլի 18-ին՝ ժամը 19.30-ին, Ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղում հրդեհ է բռնկվել:
Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահնմաններում, հրդեհ է բռնկվել Մուսալեռ գյուղում գտնվող ՏԵր և Տիկին Ղազարյաններին պատկանող «Հույսի տուն» ԱՄՆ բարեգործական կազմակերպության պահեստում, ինչի հետևանքով մասամբ այրվել է պահեստում եղած սննդամթերքը, կահույքը և օգտագործված հագուստներ:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 20.26-ին, 5 մարտական հաշվարկի ուժերով: Հրդեհի առաջացման պատճառները և նյութական վնասի չափը պարզվում են: Կատարվում է քննություն:









